Կանայք առաջին հանդիպման պահն ավելի բարդ են պատկերացնում, քանի որ նրանք ավելի հուզական են, խոցելի:
Կան տարածված գործողություններ, որոնք անում է յուրաքանչյուր կին առաջին հանդիպումից առաջ:
Ահա թե որոնք են դրանք․
Ուշանում են
Սա շատ տարածված է: Երբ կինը հետաքրքրված է լինում տղամարդով, անպայման 10-15 րոպե ուշանում է: Իսկ ուշանալուց հետո հայտնվում է ու ներողություն է խնդրում, այդ դեպքում տղամարդուն մնում է միայն լայն ժպտալ և հարցնել, թե ինչ է պատահել:

Չի կողմնորոշվում, թե ինչ պատվիրի
Կանայք կարող են 5 անգամ նայել մենյուն և չկողմնորոշվել, թե ինչ են ցանկանում: Դա կարող է լարվածությունից լինել: Այս պարագայում տղամարդիկ պետք է օգնության հասնեն: Միանգամից պետք է հարցնել՝ ձո՞ւկ, թե՞ միս, կամ թե՞յ, թե՞ սուրճ:

Ստուգում է տղամարդուն
Կինը ցանկանում է իմանալ տղամարդու յուրաքանչյուր թույլ կողմը: Հետաքրքիր է՝ ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Լավ կլինի, որ հարցերին ճիշտ պատասխանեք, եթե նույնիսկ չեք ցանկանում առաջին հանդիպման ժամանակ այդ թեմաները արծարծել:
Փորձում է խուսափել անհարմար լռությունից
Երբեմն կանանց իսկապես դուր չի գալիս լռությունը, և նրանք սկսում են ինչ-որ պատմություններ պատմել: Տղամարդիկ չպետք է մտածեն, որ կինը հիմար է․ նա փորձում է ժամադրությունը էլ ավելի լավը դարձնել:

Կայծի է սպասում
Պատահական ձեռքերի հպում, անսպասելի համբույր կամ էլ հայացքների փոխանակում:
Եթե կինը դուր է եկել տղամարդուն, և նա ցանկանում է, որ ժամադրությունները շարունակական լինեն, ապա տղամարդիկ իրենք պետք է այդ կայծը ստեղծեն:
Բռնեք կնոջ ձեռքը, երբ փողոցն եք անցնում: Կամ էլ բաժանվելիս համբուրեք և ասացեք, որ չկարողացաք ձեզ զսպել:


