Այս ճշմարտությունները կօգնեն ձեզ սթափվել:
Դա կարող է ձեզ համար շատ դժվար լինել, երբ ինչ-որ մեկը վերջապես ասի ամեն ինչ այնպես, ինչպես իրականում կա:
Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք սկսել իրական հաճույք ստանալ կյանքից, դուք պետք է որոշեք, թե ինչն է ձեզ համար կարևոր և ինչից պետք է ազատվել: Միայն այդպես դուք կարող եք ծախսել ձեր ժամանակը այն բանի վրա, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է:
Կյանքի մասին կան 20 դաժան ճշմարտություններ, որոնք ոչ ոք չի ցանկանում ընդունել:
1. Մի օր դու կդադարես ապրել
Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է մտածել, որ նա անխոցելի է, բայց դա այդպես չէ: Դադարեք երազել և սկսեք վայելել այն, ինչ կատարվում է հենց հիմա:
2. Բոլորը կմահանան
Գրկեք ձեր մորը և ձեր հորը և ասեք ձեր քրոջը, որ սիրում եք նրան: Մի օր, երբ կպոկվեք ձեր սմարթֆոնից, ձեր հարազատները կարող է չլինեն: Ասեք ձեր սիրելի մարդկանց, թե ինչ եք զգում:
3. Փողը ձեզ չի դարձնի երջանիկ մարդ
Որքան էլ փորձեք, փողով չեք կարող երջանկություն գնել: Կյանքն այն է, երբ դու ապրում ես, ոչ թե կուտակում: Դադարեք վատնել ձեր գումարը այն բանի վրա, ինչ ձեզ հարկավոր չէ:
4. Երջանկության հավերժական հետապնդումը խանգարում է գտնել հենց այդ երջանկությունը
Եթե դուք չեք ապրում այստեղ և հիմա, ապա վատնում եք ձեր կյանքը: Դադարեք հետապնդել վաղվա օրը, այլ սկսեք վայելել կյանքն այսօր:
5. Փող ծախսելն ավելի քիչ արդյունավետ է, քան ժամանակ վատնելը
Եթե իսկապես ուզում եք փոխել այս աշխարհը, նվիրաբերեք ձեր ժամանակը և խնայեք ձեր գումարը սև օրվա համար: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան մեծ է ձեր ազդեցությունը մարդկանց վրա, երբ նրանց հետ ժամանակ եք անցկացնում: Մարդը միշտ կարող է ավելի շատ փող աշխատել, բայց նրա ժամանակը անսահման չէ:
6. Բացարձակ անիմաստ է փորձել երջանկացնել բոլորին անխտիր
Պետք չէ անհանգստանալ բոլոր մարդկանց երջանկացնելու մասին: Մարդիկ երբեք չեն կարող լիովին երջանիկ լինել: Փորձեք ինքներդ ձեզ երջանիկ դարձնել, քանի դեռ ժամանակ ունեք:
7. Մի փորձեք կատարյալ մարդ լինել, դա ձեզ կսպանի
Եթե կանգնեք հայելու առջև և սևեռվեք ձեր թերությունների վրա, ռիսկի եք դիմում վաղաժամ ծերացման: Մի վատնեք ձեր ժամանակից և ոչ մի վայրկյան, որ դառնաք մեկը, ով հիմա չեք:
8. Զգացմունքները նույնպես կարևոր են
Եթե կարծում եք, որ միայն մտքերն են ղեկավարում ձեր կյանքը, կրկին մտածեք: Զգացմունքները մեզ ստիպում են անել շատ զարմանալի բաներ, ինչպես նաև ոչ զարմանալի բաներ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք զգում դրանք ինքներդ ձեզնից թաքցնելու փոխարեն:
9. Դուք պատասխանատու եք ինքներդ ձեզ համար
Ոչ ոք չի պատրաստվում իր ամբողջ կյանքը ծախսել ձեզ վրա: Մենք բոլորս ծանոթ ենք իրավիճակներին, երբ տաղանդավոր 40-ամյա մարդիկ ապրում են իրենց մոր տան նկուղում: Դուրս եկեք տանից և արդեն ինչ-որ բան արեք ձեր կյանքի հետ:
10. Ամեն ինչ կդադարի նշանակություն ունենալ, երբ դուք չլինեք
Մի օր դուք կհասկանաք, որ այն բոլոր բաները, որոնց վրա դուք ծախսում եք ձեր կյանքը և որի մասին այդքան անհանգստացնում եք, այլևս կարևոր չեն: Հուսանք՝ դուք դա կհասկանաք, քանի դեռ ժամանակ ունեք զբաղվելու նրանով, ինչ իրականում ուզում եք:
11. Դուք կկորցնեք ձեր տաղանդը, եթե այն չզարգացնեք
Եթե Աստծուց տաղանդ ունեք, կամ ուզում եք ձեր մեջ հայտնաբերել որևէ տաղանդ, շտապեք: Զարգացրեք ձեր տաղանդը և հպարտացեք դրանով:
12. Միայն այսօրը նշանակություն ունի
Հնարավոր է, որ վաղը ձեզ համար այլևս չի կարող լինել: Այնպես որ, մի՛ թողեք վաղվան այն, ինչ կարող եք անել այսօր: Հնարավոր է վաղն այդպիսի հնարավորություն չլինի:
13. Դադարեք բողոքել. ոչ ոքի չի հուզում ձեր ծանր կյանքը
Գիտե՞ք, որ կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար էլ հեշտ չէ: Եթե ուզում եք փոխել ձեր կյանքը, վերցրեք և արեք դա: Ոչ ոք չի պատրաստվում դա անել ձեր փոխարեն:
14. Կիսվեք ձեր իմաստությամբ մարդկանց հետ
Եթե գիտեք մի բան, որը կարող է օգնել այլ մարդկանց, պատմեք նրանց այդ մասին: Թույլ մի տվեք, որ ձեր էգոն խանգարի ձեզ: Կիսվեք դրանով աշխարհի հետ, քանի դեռ հնարավորություն ունեք:
15. Ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ վրա կամ կկորչեք կյանքում
Դադարեք մնալ ձեր սեփական կյանքի պահեստային նստարանին նստած: Եթե ինչ-որ բան փոխելու ցանկություն ունեք, որոշում կայացրեք և արեք դա: Դրանում վատ բան չկա, եթե ցանկանում եք միայնակ մնալ ինքներդ ձեզ հետ:
16. Երբ գործերը վատ են, կարևորը ձեր արձագանքն է
Կարևոր չէ, թե որքան վատ են գնում ձեր գործերը, կարևոր է միայն այն, թե ինչպես եք դրան արձագանքում: Շատ վատ է, եթե ուզում եք հանձնվել: Ձեզ համար լավագույն լուծումը միշտ առաջ գնալն է:
17. Աշխատեք մարդկանց հետ հարաբերությունների վրա
Մտածեք այն մասին, թե ինչպես ցույց տալ մարդկանց, որ դուք մտածում եք իրենց մասին: Մի կարծեք, որ նրանք արդեն գիտեն այդ մասին:
18. Փորձեք գտնել կյանքում ավելի խորը իմաստ
Կյանքն ամեն ինչ հետազոտության և բացահայտման մասին է: Մի կարծեք, որ կյանքը շատ պարզ է: Մի վախեցեք հարցեր տալ և լինել հետաքրքրասեր:
19. Ձեր ամբիցիաները նշանակություն չունեն: Միայն ձեր գործողություններն են կարևոր
Կարող եք ունենալ հանճարեղ գաղափարներ, բայց եթե դրանք չիրականացնեք, դրանք կմնան բոլորովին անօգուտ:
20. Ժամանակը ձեր կյանքի ամենակարևոր բանն է
Դուք երբեք բավարար ժամանակ չեք ունենա, այդ պատճառով օգտագործեք ձեր ժամանակը լավագույն կերպով: