Երկրորդ եռամսյակում Twitter-ը կրել է զուտ վնասներ, կրճատել հասույթը, բայց նշել է ամեն օր ակտիվ օգտատերերի ռեկորդային աճի մասին՝ տարեկան արտահայտությամբ 34 տոկոսով՝ մինչեւ 186 միլիոն մարդ:
Վերլուծաբանները լսարանի աճ էին սպասում մինչեւ 172,4 միլիոն:
Ակտիվ օգտատերերի աճն առավելագույնն է դարձել այն պահից, երբ ընկերությունն սկսել է այդ ցուցանիշի մասին հաշիվ ներկայացնել, նշել են Twitter-ում: Զուտ վնասը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1,23 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,56 դոլար՝ մեկ տարի առաջվա 1,12 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,43 դոլար զուտ շահույթի համեմատությամբ:
Twitter-ի եռամսյակային հասույթը կրճատվել է 19 տոկոսով՝ մինչեւ 683,4 միլիոն՝ 841,38 միլիոնից: Վերլուծաբանները կանխատեսել են ցուցանիշի նվազում մինչեւ 701,6 միլիոն:
ԱՄՆ-ում հասույթը ընկել է 20 տոկոսով՝ մինչեւ 365 միլիոն դոլար, մնացած աշխարհում՝ 18 տոկոսով՝ մինչեւ 319 մլն դոլար: Գովազդից ստացված եռամսյակային հասույթը նվազել է 23 տոկոսով եւ կազմել 562 մլն դոլար: