Armeniasputnik.am-ը գրում է․

Մոսկվան մեծ դերակատարում է ունեցել հայ–ադրբեջանական սահմանին հրադադարի վերականգման հարցում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով միջազգային հանրության արձագանքի մասին։

«Հրադադարի վերականգնման գործում հատկապես մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու նրանց երկրները: Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր ՌԴ ներգրավումը՝ ԱԳՆ-ի ու ԶՈՒ ԳՇ-ի մակարդակով: Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլև ավելի մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր»,- արձանագրեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով`տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության ու ավանդական հակահայկական դիրքորոշումը հաշվի առնելով, սա, ըստ էության անակնկալ չէր:

Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ միջազգային հանրության բոլոր հայտարարություններն ուղղված էին կողմերին հանդարտեցնելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել