Քանի հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակն ամրապնդում է իր դիրքերը, հայ-ադրբեջանական լոբբիստական իսկական պատերազմ է ընթանում Կոնգրեսում` դիրքեր ամրապնդելու համար: Բյուջետային հատկացումների ֆոնին մի շարք բանաձևեր են բերվում օրակարգ:

Այս պահին ունենք հետևյալ վիճակը․
1. Մեր կողմից բերված` Ֆ. Փալլոնի բանաձևն ընդունվել է (Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հրապարակայնություն), Ջ. Սփիերի բերած բանաձևը կքվեարկվի մոտ օրերս (Արցախի ականապատում):
3. Ադրբեջանցիների բերած 3 բանաձևերից մեկը մերժվել է (Քոհենի բանաձևը Արցախի օգնության արգելքի մասին), երկրորդը հեղինակի կողմից հանվել է շրջանառությունից (Քուելարի` անուղղակիորեն Արցախին նկատի առնվող բանաձև): Եվ 3-րդ ամենահակահայկական բանաձևն ընդունվել և ուղարկվել է Սենատ:

Պետք է նշեմ հայ համայնքի բացառիկ ակտիվության մասին կոնգրեսականներին զանգելու և ճնշում գործադրելու հարցում, որը արդյունք է տվել, և լոբբիստների բացառիկ կազմակերպչական տաղանդի մասին, որ այս օրերին հրաշալի կիրառվել է:

Ինչպես հասկանում եք, պատերազմը բոլոր ֆրոնտներով շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել