Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիան և Ռուսաստանը լիբիական հակամարտության կարգավորման հարցում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել։ Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը «Լիբիայի հարցում ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերտառությամբ հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում։

Հայտարարության տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․

Թուրքիայի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնց առաջնորդները Լիբիայում իրավիճակը քննարկելու և քաղաքական լուծման համար հող նախապատրաստելու համար 2020-ի հունվարի 8-ին Ստամբուլում գործընթաց են նախաձեռնել

-Վերահաստատելով իրենց հավատարմությունը Լիբիայի սուվերենությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին 

-Հայտարարելով, որ հավատում են, որ Լիբիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և խնդիրը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական գործընթացով, որը կառաջնորդեն և իրենց վրա կվերցնեն լիբիացիները 

-Ընդգծելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկիչ հայտարարված անձանց ու կառույցների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը

-Վերահաստատելով երկրում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով երկկողմ շփումները շարունակելու վճռականությունը

համաձայնություն են ձեռք բերել ներքոնշյալ հանգամանքների շուրջ․

1․ Լիբիայում մնայուն և տևական հրադադար հաստատելու համար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակել համատեղ ջանքերը, ներառյալ լիբիական կողմերին այդ ուղղությամբ խրախուսելը

2․ Ապահովել լիբիացիների միջև քաղաքական երկխոսություն, որը համաձայնեցված կլինի ՄԱԿ-ի հետ և համադրելի կլինի Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի (19 հունվար 2020) արդյունքների հետ

3․ Անվտանգ հումանիտար կապի ապահովման և բոլոր կարիքավորներին հրատապ հումանիտար օգնության հասցնելու ապահովման պարտավորություն ստանձնած կողմերին միջոցներ ձեռնարկելու կոչ անել 

4.Քննարկել Լիբիայի հարցով Ընդհանուր աշխատանքային խմբի ձևավորումը և հաջորդ խորհրդակցությունները մոտակա ժամանակում անցկացնել Մոսկվայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել