Ես էլ եմ հրապարակային հայտարարում, որ հրաժարվում եմ բաց տարածքներում և իմ սեփական մեքենայի մեջ դիմակ կրելուց:
Միաժամանակ հայտարարում եմ, որ պարտադիր բողոքարկելու եմ վերոգրյալի հետևանքով առաջացած բոլոր ապօրինի տույժ-տուգանքները:
Այս աբսուրդի թատրոնի ավարտը կախված է մեզանից յուրաքանչյուրից, բորենի դասալիքների իշխանությունը բոլորիս ձեռք է առնում և խաղում է բոլորիս առողջության հետ: Ամառվա տապին բաց տարածքում, 30-40 աստիճան շոգին դիմակ կրելու պարտադրանքը վնասակար է բոլորիս առողջությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել