2011 թ. ամերիկացի Քրիստոֆեր Հևենսը սպանության համար դատապարտվեց 25 տարի ազատազրկման Վաշինգտոն նահանգի բանտերից մեկում: Միայնակ մնալով բանտախցում՝ տղան հասկացավ, որ սիրում է մաթեմատիկան և սկսեց ուսումնասիրել այդ գիտությունը:
Քրիստոֆերը չէր սիրում սովորել և թմրամոլ էր, ինչի պատճառով չէր կարողացել ավարտել միջին դպրոցը: Հենց այդ պատճառով էլ մաթեմատիկայի հանդեպ տածած նրա նոր հետաքրքրասիրությունն ավելի քան արտասովոր էր թվում:
Բանտում չկային ուսուցիչներ և համապատասխան դասագրքեր, հետևաբար Քրիստոֆերը փորձում էր դրանք ձեռք բերել արտաքին աշխարհից: 2013 թ. նա նամակ գրեց Մեթյու Կարգոյին՝ Mathematical Science Publishers ամսագրի խմբագրին՝ հասանելիություն խնդրելով մաթեմատիկական Annals of Mathematics ամսագրին:
Նամակում Քրիստոֆերը նար հետաքրքրվում էր՝ կարո՞ղ է, արդյոք, որևէ մաթեմատիկոս իր հետ նամակագրական կապ պահպանել և նախապես շնորհակալություն էր հայտնում: Կարգոն ուղարկեց Քրիստոֆերի նամակը Թուրինյան համալսարանի պրոֆեսոր Ումբերտո Չերուտիին, ով էլ որոշեց, որ տղան պատկանում է «հրեշների թվին, որոնք սիրահարվում են թվերին և սխալ տեսություններ հորինում»:
Ստուգման համար պրոֆեսորը Էրիստոֆերին առաջադրանք ուղարկեց: Որպես պատասխան ստացավ առաջադրանքի լուծումը բովանդակող, 120 սմ երկարություն ունեցող թուղթ, որի վրա երկար ու բարդ բանաձև էր գրված: Ներմուծելով այդ բանաձևը համակարգչի մեջ՝ Չերուտին ապշեց. բանաձևը ճշգրիտ էր:

Դրանից հետո պրոֆեսորն առաջարկեց բանտարկյալին լուծել կոտորակների վերաբերյալ մի խնդիր, որի վրա այդ պահին նա ևս աշխատում էր: Քրիստոֆերն ընկղմվեց նոր առաջադրանքի մեջ և վերցրեց թուղթն ու գրիչը: Նամակների օգնությամբ նա կարողանում էր հաղորդակցվել և գաղափարներով փոխանակվել մաթեմատիկոս-գործընկերների հետ:
Մի քանի տարի անց Քրիստոֆերը դարձավ մաթեմատիկական հայտնագործության համահեղինակ: 2020 թ. հունվարին Researcher in Number Theory ամսագրում հրատարակվեցին նրա եզրահանգումները: Թեման մշակած գիտնականների ցանկում թվարկված էր նաև Քրիստոֆերի ազգանունը:
Բանտարկյալն այսօր ևս մտադիր է մաթեմատիկայի օգնությամբ հասարակությանն իր պարտքը վերադարձնել՝ միաժամանակ հասկանալով, որ իր կատարած հանցագործության համար պատասխան տալ չի կարող անգամ մինչև կյանքի վերջ:
Ազատազրկումից հետո Քրիստոֆերը պատրաստվում է դոցենտի գիտական աստիճան ստանալ : Բանտում գտնվելու ընթացքում նա հասցրել է մշակել «Մաթեմատիկան բանտարկյալների համար» ծրագիրը: Նա հույս ունի իր նախագիծը զարգացնել նաև ապագայում, ապա ոչ առևտրային կազմակերպություն ստեղծել շնորհալի այն մարդկանց համար, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում:



