Կիրակի օրը Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել եվրոպական երկրների հետ շրջանակային համաձայնագրին՝ որով նախատեսվում է գազատար կառուցել արևելյան միջերկրածովյան տարածաշրջանից բնական գազ Եվրոպա մատակարարելու համար: Լուրը հաղորդել է Լոնդոնում հրատարակվող արաբական ազդեցիկ «Աշ-Շարկ Ալ-Աուսադ՚ պարբերականը, փոխանցում է  «Ինտերֆաքս»-ը:

«Կառավարության կողմից Իսրայելի և Եվրոպայի միջև գազատարի կառուցման մասին շրջանակային համաձայնագրի հաստատումը նոր պատմական քայլ է Իսրայելն էներգիայի աղբյուր դարձնելու ուղղությամբ»,- այդ երկրի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցի խոսքերը ցիտում է «Ինտերֆաքս»-ը:

Փաստաթուղթը պետք է հաստատվի նաև Իսրայելի այլ համակարգող մարմինների կողմից: Ինչպես հաղորդվում է, EastMed գազատարի շինարարության վերաբերյալ ընդհանուր համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հունվարին՝ Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի նախարարների մակարդակով: Նախագիծով նախատեսվում է 6 միլիարդ եվրո արժողությամբ, 1900 կմ երկարությամբ և առնվազն 10 միլիարդ խորանարդ մետր տարեկան հզորությամբ գազատարի կառուցում: Գազի ծավալն անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել:

Այն Կիպրոսի և Իսրայելի ընդերքի շահագործման վայրերը կկապի Հունաստանի և հետագայում նաև Իտալիայի հետ: Եվրոպական միությունը և գազատարի սեփականատեր IGI Poseidon ընկերությունը, հունական DEPA գազային ընկերության և իտալական Edison էներգետիկ խումբը նախագծի պլանավորման մեջ արդեն ներդրել են 35 միլիոն եվրո:

Ծրագրի մասնակիցները պետք է ներդրումային որոշում կայացնեն մինչև 2022 թվականը, իսկ գազատարի կառուցումը կավարտվի մինչև 2025 թվականը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել