Երեկ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվեց տեղեկություն, որ սահմանամերձ Մովսես գյուղում տեղի է ունեցել հարսանիք։ Նորապսակների քավորն է եղել ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը։
Ինձ մոտ ուղղակի սրտխառնոց առաջացավ, երբ հարսանիքից հրապարակված լուսանկարներում տեսա, որ այդ արարածը ԽԱՉ է բռնել նորապսակների գլուխների վրա։

Հետաքրքիր է, ըստ իրեն լավ ճանաչող մարդկանց, իր կրոնական նախընտրություններն ինտիմ հարց համարող և այդ հարցին կոնկրետ պատասխան չտվող ստախոս Արայիկը, ով նաև չի թաքցնում իր քամահրական վերաբերմունքը և ծաղրը եկեղեցական աղոթքի նկատմամբ, ի՞նչ էր զգում, երբ, կատարելով քավորի պարտականությունները, խաչ էր բռնել ու լսում էր քահանայի աղոթքը։ Թե՞ առաջնագծում և ազերի-թուրքի ռմբակոծության թիրախում հայտնված Մովսեսում սեփական խորհրդականի՝ Դավիթ Դանիելյանի հարսանիքի քավոր կարգվելը շատ լավ ինքնագովազդվելու միջոց է, և PR-վելու համար կարելի է գնալ զոհողության և գտնվելով եկեղեցում խաչ բռնել ու լսել այդքան «ատելի» աղոթքը։

Սրանց ամբողջ իշխանությունը շոուների վրա է հիմնված։

Չեմ զարմանա, եթե Աստվածաշունչը ծաղրող առողջապահության նախարարին էլ մի որոշ ժամանակ անց տեսնենք կնունքի քավորի կարգավիճակում։

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել