Հարգելի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, այսօր 1in.am կայքով տրված հարցազրույցում ՊՈԱԿ-ի աշխատակից Նժդեհ Հովսեփյանը հաղորդում է տվել նախապատրաստվող պետական հեղաշրջման փորձի մասին, որը պետք է իրականացվեր վերջին շաբաթում Տավուշի մարտերում իրեն հերոսաբար դրսևորած գեներալ Խաչատուրովի միջոցով:
Ինձ հետաքրքիր է, թե․
- Ի՞նչ ընթացք է ստացել այդ հաղորդումը,
- Պատրաստվո՞ւմ եք քրեական գործով որպես վկա ներգրավել Նժդեհ Հովսեփյանին,
- Երբ փաստվի, որ Նժդեհն անպատասխանատու անասուն է, պարզելո՞ւ եք այն շրջանակները, որոնք ներգրավված են եղել այս անասնության մեջ,
- Դիանա անունով ֆեյքին հերոսաբար բռնելու դրվագը եզակի՞ էր, թե՞ Սոլեյմանիի սպանության թեման ավելի մեծ ռիսկ էր ազգային անվտանգության համար, քան պետական հեղաշրջման մասին տեղեկությունը, որը տրվում է ոչ թե անանուն ֆեյքի, այլ հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից:
Մի խոսքով` իրար եկեք, չենք թողնելու՝ ծածկադմփոց անեք: