Pastinfo.am-ը գրում է․

Ամերիկյան Փորթլենդ քաղաքում ռասայական անարդարության եւ ոստիկանական բռնության դեմ բողոքի ակցիաների մասնակիցները ներխուժել են ոստիկանության ասոցիացիայի շենք եւ հրդեհել: Այս մասին ասվում է քաղաքային ոստիկանության Twitter-ի էջում ։

Ոստիկանները հայտնել են, որ ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում, բարիկադներ էինկառուցում եւ հրկիզում էին աղբամանները։ Մի քանի մարդ ներխուժել է արհմիության շենք եւ այրել այն, հրդեհը հաջողվել է մարել։ Ոստիկանները սկսել են ձերբակալություններ իրականացնել եւ ցրել ցուցարարներին։

Ավելի վաղ Փորթլենդում բողոքի ակցիաների մասնակիցները պղծել, ապա տապալել են առաջին նախագահի եւ ԱՄՆ-ի հիմնադիրներից մեկի՝ Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը: Այն բանից հետո, երբ վանդալներին հաջողվել է տապալել հուշարձանը, նրանք փախել են։

Անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաներն ընդգրկել են ԱՄՆ տասնյակ քաղաքներ։ Բողոքի ակցիաների պատճառ Է դարձել Մինեապոլիսում սեւամորթ թիկնապահ Ջորջ Ֆլոյդի մահը, որը մահացել է կոպիտ ձերբակալությունից հետո: Ոստիկանական կամայականության դեմ ելույթներ են տեղի ունենում Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Դենվերում, Նյու Յորքում, Ինդիանապոլիսում, Բոստոնում, Դեթրոյթում եւ շատ այլ քաղաքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել