Հրեական խոհանոցի հայտնի Ցիմես ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Տավարի միս – 1 կգ
2. Կարտոֆիլ – 600 գ
3. Գազար – 2 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Թզի չիր – 100 գ
6. Չամիչ – 100 գ
7. Ծիրանաչոր – 100 գ
8. Արմավ – 100 գ
9. Սալորաչիր – 100 գ
10. Կարմիր պղպեղ
11. Աղ
12. Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Միսը խոշոր կտրատել և տապակել, մինչև կիսապատրաստ լինելը:
2. Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել, ավելացնել մի փոքր աղ և կարմիր պղպեղ:
3. Գազարը օղակաձև կտրատել, կարտոֆիլը՝ խորանարդաձև:
4. Միսը դնել տապակի մեջ, ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով, վրան լցնել գազարը, շաքարավազ շաղ տալ, հաջորդիվ շարել չրերը, վերևից՝ տապակած սոխը:
5. Տապակը դնել 180 աստիճան ջեռոցը և եփել երկուսուկես ժամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել