Շաբաթներ առաջ Սամվել Կարապետյանը մասնակի վճարեց Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի կողմից սահմանված աննախադեպ մեծ գրավը և վայրկյանական կազմակերպված «համազգային» քվեարկությամբ ճանաչվեց «դավաճան» ( թե ինչին կամ ում էր դավաճանել Կարապետյանը, բացարձակ կարևոր չէր):
Երեկ նույն Սամվել Կարապետյանը նույն զանգվածի կողմից հռչակվեց հերոս և մեծ հայ, քանի որ օգտագործեց իր հնարավորությունների 5%-ը և օգնեց իրացնել ադրբեջանցիների կողմից շուկայից դուրս քշված հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը:
Նույն «համազգային քվեարկությամբ» երեկ Մարգարիտա Սիմոնյանը՝ իր կոպիտ և էմոցիոնալ գրառման պատճառով, հռչակվեց «ազգադավ դավաճան» (նորից պարզ չէ, թե ում կամ ինչին է դավաճանել Սիմոնյանը):
Հարկ է նշել, որ Մարգարիտա Սիմոնյանն ի զորու է միայնակ փոխել Ռուսաստանի լրատվական քաղաքականության վեկտորը և ազդել Ռուսաստանի ժողովրդի կարծիքի ձևավորման վրա:
Հիմա ուզում եմ պատկերացնել Սիմոնյանին շատ սուր քննադատող, հատկապես իմ կողմից շատ հարգված և ընդունված մարդկանց դեմքի արտահայտությունը, եթե Սիմոնյանը, ձեռքի թեթև շարժումով Ռուսաստանում ձևավորի բացարձակ հայամետ և հակաադրբեջանական տրամադրություն և այդ տրամադրոթյունը՝ իր ենթակայության տակ գտնվող «Russia today» անգլալեզու ալիքով հեռարձակի ամբողջ աշխարով:
Մարգարիտան դա կանի, ես չեմ կասկածում, բայց ի՞նչ են զգալու իրեն հրապարակավ վիրավորած ու հայհոյած մարդիկ, դժվար է ասել:
Մի ենթարկվեք զանգվածների գիտակցության մանիպուլյացիայի, սիրելի հայեր, հետո կփոշմանեք, բայց արդեն ուշ կլինի:
Մտածեք, եթե իհարկե դժվար չէ .