800 գ խոզի մատերը լվանալ, չորացնել: Ամանի մեջ լցնել 1 ճ. գդալ ֆրանսիական մանանեխ (ֆրանսիականի համն ավելի նուրբ է), 2 ճ. գդալ չիլի սոուս, 2 ճ. գդալ սոյայի սոուս, 2 պճեղ ճզմած սխտոր, լավ խառնել, լցնել մսի վրա, ձեռքով լավ տրորել, եթե կարիք կա, աղ ավելացնել: Թողնել սառնարանում 1 ժամ: Կարելի է միայն մատերը դնել փայլաթիթեղով ծածկած տապակի վրա և մոտ 1 ժամով տեղափոխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոց կամ 500 գ կարտոֆիլը, 1 հատ գազարը և 2 գլուխ սոխը կտրատել, տապակին ձեթ քսել, սկզբում տարածել սոխի ու գազարի կեսը, հետո կարտոֆիլը, աղ անել, դափնու տերև դնել և տարածել մնացած սոխն ու գազարը, այս զանգվածի վրա դասավորել միսը և տեղափոխել ջեռոց: Իմ նկարներում երկու տարբերակներն էլ կան: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել