Դե լավ ժողովուրդ ջան, ինչպես ասում են "չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել"։
Իհարկե ադրբեջանցիների կողմից հրահրած "ծիրան֊գեյթը" կատարյալ հիմարություն էր, որը ուղղակի իմիջային առումով մեզ մի մե՜ծ նվեր դարձավ։
Մյուս կողմից, այդ քայլը ցայտուն կերպով, ցույց տվեց մեր հայրենակիցների ինքնակազմակերպման և ազգային խորքային միասնության մակարդակը (սա առանց կատակ, այստեղ ծիրանի իրացման բուն խնդիրը չէ՛, սա շատ խորքային պրոցես է)։
Ադրբեջանը փաստացի փորձ արեց հրահրել Ռուսաստանում ազգամիջյան լուրջ ընդարում, որը այսօրվանից միանշանակ պետք է լինի մեր հաշվարկների մեջ։
Այսօր՝ Մոսկվա, վաղը՝ Կիև, մյուսը՝ Վարշավա և այսպես շարունակ...
Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը գնում սրացումների հենց՝ արտերկրում։
Պատճառները բազմաթիվ են, սակայն պատճառներից մեկն այն է, որ սահմանային վերջին սադրանքների ժամանակ, Ալիևը "դաստով" զոհաբերեց իր ասքյարներին, բայց այնուամենայնիվ չկարողացավ հասնել հաջողության, ասեմ ավելին՝ խայտառակ եղավ իր երկրի ներսում։
Պետք է հասկանալ ազերիների հոգեբանությունը։ Սրանք պրիմիտիվ ագրեսիայով առաջնորդվող զանգված են, որոնց համար անպայման պետք է գտնել ագրեսիայից դուրս գալու միջոց։
Ալիևը դա հասկանալով, փորձ արեց իր ենթակայութան տակ գտնվող մարդկային "զանգվածին" հրամցնել "ծիրանային" հաղթանակ...
Բայց արի ու տես, որ նույնիսկ այս "ճակատում" նա կրկին բոլոր առումներով պարտվեց։
Ինչ հետևություններ պետք է արվի ստեղծված իրավիճակում։
Առաջինը՝ իհարկե մենք պետք է ԱՆՊԱՅՄԱՆ դիվերսիֆիկացնենք մեր բիզնես հարաբերությունները այնպիսի ձևով, որ հանկարծ չունենանք կրիտիկական կախում ազերիներից կամ թուրքերից, ընդորում ոչ միայն՝ Ռուսաստանում, այլ ամեն տեղ ։
Երկրորդը՝ մենք պետք է շատ սթափ դատենք և հասկանանք, որ ազերիների և թուրքերի նմանատիպ քայլերը արտասահմանում, մեզ համար բացում են շատ լայն և բարենպաստ դիվանագիտական և քաղաքական առավելություն, քանզի ոչ մի պետություն, որտեղ բնակվում են հայեր և ազերիներ՝ հետաքրքրված չէ տեսնել ազգամիջյան բախումներ իր տարածքում։
Մի խոսքով, այս կոնտեքստում, այսօր ստեղծվել է որակական առումով լրիվ այլ իրավիճակ՝ արտաքին ճակատում և մենք պարտավոր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք ազերիների ամեն սխալ և բացթողում։