Armeniasputnik.am-ը գրում է․

Աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter–ի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողություններին։

Նա ռեթվիթ է արել Twitter–ի օգտատերերից մեկի գրառումը, որտեղ նշված է, որ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանի ատոմակայանին ու մեկնաբանել է այն։

«Նրանք սպանում էին հայերին մինչև իմ` այնտեղ այցը։ Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա։ Նրանք նավթ ունեն»,–գրել է Շերը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, գործարար, ԱՄՆ նախագահի թեկնածու, ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝ Քիմ Քարդաշյանն էր անդրադարձել Ադրբեջանի գործողություններին։ Քիմը մանրամասն ներկայացրել էր, որ չնայած շարունակվող գլոբալ համաճարակին, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչն ու չսանձազերծված հարձակում գործել Հայաստանի վրա, հիմա էլ սպառնում է հարվածել Հայաստանի ատոմակայանին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել