Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը այդպես էլ չեն հանրայնացվելու: Պետք էլ չի:

Դրանց հանրայնացումը քաղաքական, բարոյահոգեբանական, քարոզչական առումով կարող է մեծ օգտակարություն ունենալ, բայց որոշակի պայմանններում կարող են ստորադասվել այլ գործոնների՝ ի շահ պետության:

Դա միայն Տավուշին չի վերաբերում, դա առհասարակ պատերազմի չգրված կանոններից է:

Պետք չէ, ռազմական գործողությունների այս փուլը չավարտված, ակնկալել, որ պաշտոնական մակարդակով մեզ հետաքրքրող բոլոր հարցադրումների պատասխանները կստացվեն: Դրանց մի մասը դեռ կստացվեն, մի մասը՝ միգուցե չստացվեն, նպատակահարմար չլինի:

Կարևորը՝ արձանագրենք՝ զինված ուժերն իրենց մարտական խնդիրը կատարել են գերազանց, շարունակում են նույն մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել