Նոր դուրս էի եկել ընդմիջման, մեկ էլ տեսնեմ` մի մոխրագույն Volkswagen Touareg եկավ, կանգնեց մետրո Բարեկամության կանգառում` Բաղրամյանի վրա, ու առաջարկում էր ուղևոր տանել դեպի Կոմիտաս, վարորդն էլ կին էր:
Քեֆս այնպես բերեց!!!!
Երբ դա անում են շոու բիզնեսի աստղերը կամ ճանաչված մարդիկ, ես դրան մի քիչ վերապահումով եմ մոտենում, մտածում եմ` իրանց անձնական ՓիԱՐ-ի համար են անում, բայց երբ այդ ակցիային միանում են սովորական մարդիկ, որոնք ՓիԱՐ-ի նպատակ չունեն, հավեսս մի այլ կարգի բերում ա:
2008թ. փետրվարից այս կողմ ես Հայաստանում համերաշխության նման դրսևորում չէի նկատել:
Մտածում ես` էդ մարդը կարար հանգիստ իրա ավտոն քշեր, իր վրա այդ թանկացումը այդքան էլ զգալի չէ, բայց մարդը կանգնում ա ու պատրաստկամորեն հրավիրում մարդկանց, որ տեղափոխի:
Սա ևս մի անգամ ապացուցում ա, որ սա ոչ այնքան այդ 50 դրամի խնդիրն ա, այլ սկզբունքի ու բարոյականության խնդիր ա:
Ես, որ արդեն հույսս կորցրել էի, որ երկիրը էլ երկիր կդառնա, նման դրսևորումներից այնպես եմ ոգևորվել, որ արդեն 4 օր ա` դադարել եմ արտագաղթի մասին մտածել:
Սակայն ինձ համար իսկական պարտություն, եթե չասեմ ողբերգություն, կլինի, եթե ժողովուրդը ուղեվարձի նախկին գինը վերադարձնելուց հետո բավարարվի այդ փոքրիկ հաղթանակով, ու ամեն ինչ վերադառնա ի շրջանս յուր:
Եթե անգամ ուղեվարձը վերականգնվի և նորից դառնա 100 դրամ, մենք իրավունք չունենք դրանով բավարարվել և դրա վրա կանգ առնել, մենք պետք է շարունակենք մինչև վերջ, քայլ առ քայլ` առանց հապաղելու կամ նահանջելու:
Ի դեպ, էսօր Բարեկամության մետրոյի մոտի SAS-ի մոտից մինչև քաղաքապետարան #freecar անող չկա՞:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10201507765085739
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել