Համաճարակ ու պատերազմական իրավիճակ, բայց այդ ամենը չխանգարեց Երևանի քաղաքապետին, որ քաղաքապետարանում բաժանի 47.000.000 դրամի (մոտ 100.000 դոլար) պարգևավճար:
Չէ, բայց դուք տեսեք, թե ո՞նց են սրանք իրենց չափն ու սահմանն անցնում: Փաստորեն, քաղաքապետարանում լավ էլ ուտուշ-խմուշ ա, որովհետև, ըստ պաշտոնական տվյալի, 47 մլն պարգևավճար է բաժանվել, ու գիտե՞ք՝ ամենատարօրինակը որն է, որ այդ ամենը արել են ժողովրդից թաքուն ու հրապարակել են այն ժամանակ, երբ բացահայտվել է իրականությունը: Փաստորեն, էս մեր անհայտ կորած օտարերկրյա փեսան (քաղաքապետն) իր մասին հիշեցնել է տալիս միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանում բաժանվում են աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ:
Ցավալին այն է,որ այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ մեր երկրում և´ պատերազմական իրավիճակ է,
և´ չհաղթահարվող կորոնավիրուս: Մարդկանցից շատերը զրկվել են աշխատանքից, զրկվել են օրվա հացի գումարից, ու էս ապիկարները փոխանակ մի բանով օգնեն էս խեղճ ու կրակ մարդկանց, զբաղված են բյուջեն լափելով ու սեփական գրպանները լցնելով: