Yerevan.today-ը գրում է․
Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությանմբ պետության քաղաքականությունը փոխվում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Միսկում հայ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը:
«Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես կազդի սահմանին լարվածությունը բանակցային գործընթացի վրա, փոխնախարարը պատասխանեց. «Բնական է, որ ուժային լուծման ցանկացած փորձ միայն խանգարում է խաղաղ բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից Ադրբեջանի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը:
Դիտարկմանը, որ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ և այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»: