Իլհամ Ալիևը չափազանց վրդովված գանգատվեց այն փաստից, որ իրականում երեկվա իր ցեղակիցների կողմից իրականացրած բազմահազարանոց երթը՝ պատերազմի վերսկսելու պահանջով, իրականում, կարճ ասած, «դատարկախոսների» ընդվզում էր, քանզի այս օրերին կամավոր դառնալու ցանկություն հայտնել է ընդամենը 150 ադրբեջանցի։
Իրականում Ալիևն այս հայտարարությամբ թեմայից տիրապետողների շրջանում տրաքացրեց տեղեկատվական ռումբ։
Փաստացի, Իլհամը իր ձեռքերով քանդ ու քարափ արեց ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական թեզերից մեկը, ավելի հստակ հենց իր սեփական շուրթերով քողարկված հաստատեց, որ ոչ մի ազգային ընդվզում՝ գնալ և զոհվել հանուն «Գարաբագի» գոյություն չունի ադրբեջանական հասարակության մեջ։
Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը ունի երկու պատճառ։
Առաջինը՝ Ալիևը պետք է ինչ-որ կերպ պատասխաներ իր ցեղակիցների պահանջներին` վերսկսել պատերազմը, ինչպես տեսնում ենք, նա ընտրեց ամենաանվտանգ ճանապարհը՝ զոհելով տասնամյակներով աճեցրած պրոպագանդիստական թեզը առ այն, որ բոլոր ադրբեջանցիները պատրաստ են վազելով գնալ և կռվել հայերի դեմ։
Այս ամենով իբր թե հեռացնել մեղադրանքներն այն մասին, թե ինչու նա չի սկսում պատերազմ (մի քիչ թույլ հիմնավորում է, բայց, դե, այնուամենայնիվ)։
Երկրորդը` Ադրբեջանում արդեն երրորդ տարին է, ինչ տեղի է ունենում իշխանության դանդաղ փոխանցման պրոցեսը, Իլհամ Ալիևից դեպի իր կին՝ Մեհրիբան Ալիևային և այս կոնտեքստում կարծում եմ, որ նա ԱՌԱՅԺՄ չի ցանկանում ավելորդ ռիսկային սրացումների գնալ` վտանգելով երկրի իշխանության տրանզիտը իր ընտանիքի ներսում։
Այ սա բավականին ողջամիտ պատրվակ է, բայց...
Բայց գոյություն ունի նաև իր վայրի ցեղակիցների պահանջը՝ այնուամենայնիվ տալ ինչ-որ շոշափելի արդյունք՝ իր իշխանության ժամանակ «գարաբագ բիզիմդիր»-ի ուղղությամբ։
Համոզված եմ՝ յուրաքանչյուր դեպքում սա շատ լուրջ և խորը խաղ է` ադրբեջանական ներկլանային քաղաքական վերնախավում։
Բայց դրա հետ մեկտեղ նաև համոզված եմ, որ մենք ավելորդ հրճվելու և ուրախանալու փոխարեն պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրենք բոլոր այն գործոնները, որոնք դարձան դրդապատճառ Ալիևի այս շատ անկեղծ և իրականում սենսացիոն հայտարարության համար։
Հ.Գ. Եվ կրկին թույլ տվեք մեկ անգամ ևս պնդել, որ մեզ այս պարագայում ոչ մի դեպքում չի կարելի թուլանալ, ասեմ ավելին՝ պետք է շուտ դուրս գալ զգացմունքային տիրույթից դեպի իրավիճակի սառը գնահատում։
Համոզված եմ, որ առայժմ ոչինչ չի վերջացել։
Լինել զգոն և չթուլանալ...