Tert.am-ը գրում է․

Ինչպես ներպետական ընթացակարգերում, այնպես էլ միջազգային ատյանների ընթացակարգերում ընդունված է միջանկյալ միջոց կիրառելու հնարավորություն, որը նույն հայցի ապահովման միջոցն է, իհարկե. ՄԻԵԴ պրակտիկան մի փոքր այլ կերպ է ընթացել և հայցի ապահովման միջոցները մեծապես կիրառվում են կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի համտեքստում, սակայն սա չի նշակում որ ՄԻԵԴ պրակտիկան քարացած է և այն զարգացնելու միտումներ տենդեցներ չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և երեք դատավորների ՄԻԵԴ ուղղված դիմումի պատասխանին:

Սահակյանը նշեց, որ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում: Նա հավելեց, որ 2020թ․ տեղի են ունեցել լայն քննարկումներ ՄԻԵԴ-ում, որտեղ քննդատության է արժանացել դատարանը, նեղ կոնտեքստում հայցի ապահովման միջոցներ կիրառելու առումով և առաջարկ է հնչեցվել, որ թիրախ են դառնում դատավորները և դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներ կան: «Այս համատեքստում քննարկվում էր, որ ՄԻԵԴ-ը պետք է դերակատար դառնա և հայցի ապահովման մջոցները սկսի կիրառել այս բացառիկ կոնտեքստում, որ ավելի վաղ փուլերում  պաշտպանության ներքո վերցնի դատավորիներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք դատարանին տվել ենք հնարավորություն՝ հստակեցնելու իր կանխարգելիչ դերը դատական իշխանության անկախությունը ապահովելու առումով»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել