Ահազանգում է նոր ծննդկան մայրը, որի ընտանիքը բառի իսկական իմաստով հայտնվել է մեկուսացման մեջ։ Ահա թե կառավարության հանցավոր անգործությունը մարդկանց ուր է հասցրել։ Ու վերջը դեռ չի երևում, ինչքան դեռ <կկարողանանք> գլորվել դեպի ներքև, ինքան <կհոսենք> դեպի անդունդ, ինչքան կդիմանանք։

Այսօր Ինձ է գրել Արարատի մարզի Արալեզ գյուղից Սլբերտ Մարտիրոսյանի բազմանդամ ընտանիքը և հայտնել, որ իրենք ամբողջ ընտնիքով հայտնվել են անօգնական ու ծայրահեղ լքված վիճակում։ Օրերս Հանրապետական հիվանդանոցում ծնվել է իրենց երրորդ երեխան, ծնունդի 4֊ րդ օրը, հերթական ստուգման ժամանակ, կնոջը` Արևիկին ասել են, որ թեստի պատասխանը դրական է ու դուրս են գրել հիվանդանոցից իր նորածնի հետ <ինքնամեկուսացման>։ Նորածնի և մոր հետ ինքնամեկուսացրել են նաև ընտանիքի բոլոր 12 անդամների /տանը բնակվում են երկու եղբայրների ընտնիքնեօ/։
Ցավոք ոչնչով չեմ կարողանում օգնել մարդկանց, բացի հույս տալուց ու խնդիրը բարձրաձայնելուց։
Շնորհավորեցի, հարցրեցի անունն ինչ եք դրել. <շնորհակալությոն, դեռ ոչ մի բան այ ախպեր, հիմա <не до этого..., >։

Ներկայացնում եմ հատված երեխայի մոր նամակից.
< ... մեր երրորդ երեխան է ծնվել հունիսի 30֊ ին Հանրապետական ծննդատանը։ Ինձ ստուգել են ասել են, որ տեստն բացասական էր բայց ես ջերմում էի.անցավ մեկ շաբաթ իմ ջերմությունն չեր իջնում ու նորից բերեցին նորից տեստ արեցին պատասխանն եկավ դրական ու ինձ ասեցին դուրս գրենք գնա ու ես եկա երեխու հետ տուն.Հիմա էլ 12 շնչին մեր մեկուսացրել են առանց ինչ ֊ որ աջակցություն ցույց տալու, դաշտեր ունենք, բերքը կորավ անտեր տիրություն անող չկա, չեն թողնում դուրս գանք ոչ էլ սնունդով են ապահովում, ոնց ապրենք այսքան շունչս, եթե մեկուսանանք տանը վեց երեխա ուտել են ուզում ինչպես կերակրենք ոչ նպաստ ենք ստանում ոչել ոչինչ.բանկից զանգում վարկերն են ուզում ոնց փակենք եթե աշխատանք չկա։ Ամուսինս զանգում է թեժ գիծ,

իրենց հետ է խոսում ասում, վիրավորում են, ասում վիրուսոտ եք .տանը մնացեք։
Ոստիկաններն հեռախոսով հսկում են, որ մարդ չմտնի տուն ու դուրս չգա, որ տանից դուրս ենք գալիս մենք զանգում ենք մի բան ենք ուզում տան համար որ բերեն, ասենք մտնեն դեղատուն, մեզ ասում են խախտում եք արել։
Խդրում եմ ասեք ինչ անենք ոնց վարվենք, որ երեխաներս սոված չմնան։
Բանկերն էլ զանգում փողերն են ուզում։ Եթե ոչ մեկս չի աշխատում, տանն ենք, ինչպես փողերը տանք>։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել