Ամբողջ գիշեր մեր բանակը լարված կռիվ է տվել, փայլուն գործողություններով հետ է շպրտել ոչ կառուցողականների սադրանքը, ամբողջ գիշեր բազմաթիվ զինվորների մայրեր անց են կացրել աղոթելով, ամբողջ գիշեր, մեկ բռունցք դարձած, փորձել ենք տեղեկատվական գրոհին և ապատեղեկատվության տարածմանը դիմակայել, ՊՆ, ԱԳՆ և ՄԻՊ հաղորդագրությունները շատ արագ թարգմանվել և նպատակային տարածվել են բոլորիս կողմից, ամբողջ գիշեր և մինչ այս պահը մեր բանակը լռեցնում է հակառակորդի հրետակոծությունները, իսկ Ադրբեջանն էլ Անվտանգության խորհրդի փակ նիստ է անում, և այս ամենը ՀՀ դե ֆակտո ղեկավարն անվանում է միջադեպ...
Չնայած, եթե Փաշինյանը միտք է հնչեցնում, որ ադրբեջանցիները սկսել են հրետակոծել ՀՀ պետական սահմանը, քանի որ ուզեցել են իրենց մեքենան վերադարձնել, ստացվում է, որ նա պարզապես չի տիրապետում իրավիճակին, չի պատկերացնում:
Հուսադրող է, որ գոնե ԵԱՀԿ, ՀԱՊԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ կապ են պահմանում հենց Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները:
Փառք և պատիվ մեր բանակին, տղանե´ր, պինդ մնացեք:
#մենք_ուժեղ_ենք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10213781535291032&set=a.1696521791320&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել