Խոր Վիրապի վանական համալիրի մոտից բերման ենթարկվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում էին այդ տարածքում, այդ թվում՝ ՎԵՏՕ քաղաքական-հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Այս պահին ես գտնվում եմ Արարատի ոստիկանության բաժնում, օրենքի խախտմամբ հեռախոսս ձեռքիցս խլել էին, մինչ այս պահը չեն ասում, թե ինչի համար են ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին 5 հոգով բերման ենթարկում օրենքի կոպիտ խախտումներով:
Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին, ԶԼՄ իմ գործընկերներին, սա աննախադեպ օրենքի խախտում է՝ թե՛ մարդու իրավունքների, թե՛ խոսքի ազատության, թե՛ ԶԼՄ-ների ազատության:
Ճնշումներ գործադրելով բերման են ենթարկել բոլորին, ովքեր գտնվում էին Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում, սա աննախադեպ ճնշում է, իրավունքների ոտնահարում:
Դիմում եմ բոլոր դեսպանատներին, միջազգային կառույցներին, լրագրողներին, սա բոլոր տիպի օրենքների և իրավունքների խախտում է:
Արագ գրեմ, քանի որ ապօրինաբար չեն թողնում հեռախոսից օգտվել...)))