Օրենքի խախտմամբ հեռախոսս ձեռքիցս խլել էին, մինչ այս պահը չեն ասում, թե ինչի համար են ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին 5 հոգով բերման ենթարկում


12:33 , 13 հուլիս, 2020

Խոր Վիրապի վանական համալիրի մոտից բերման ենթարկվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում էին այդ տարածքում, այդ թվում՝ ՎԵՏՕ քաղաքական-հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Այս պահին ես գտնվում եմ Արարատի ոստիկանության բաժնում, օրենքի խախտմամբ հեռախոսս ձեռքիցս խլել էին, մինչ այս պահը չեն ասում, թե ինչի համար են ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին 5 հոգով բերման ենթարկում օրենքի կոպիտ խախտումներով:

Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին, ԶԼՄ իմ գործընկերներին, սա աննախադեպ օրենքի խախտում է՝ թե՛ մարդու իրավունքների, թե՛ խոսքի ազատության, թե՛ ԶԼՄ-ների ազատության:

Ճնշումներ գործադրելով բերման են ենթարկել բոլորին, ովքեր գտնվում էին Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում, սա աննախադեպ ճնշում է, իրավունքների ոտնահարում:

Դիմում եմ բոլոր դեսպանատներին, միջազգային կառույցներին, լրագրողներին, սա բոլոր տիպի օրենքների և իրավունքների խախտում է:

Արագ գրեմ, քանի որ ապօրինաբար չեն թողնում հեռախոսից օգտվել...)))