Նիկոլ Փաշինյանը երեսպաշտության արքան է: Նիկոլի կոճակ սեղմողները լալահաչառ տեքստերով արձագանք են ակնկալում ՀԱՊԿ-ից: Այն ՀԱՊԿ-ից, որին գոռոզամտությամբ վարկաբեկեցին՝ գեներալ Յուրի Խաչատուրովի վրա գործ կարելով ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելով: Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ը վարկաբեկում էր արտասահմանյան գործակալական ցանցի պատվերով ու ծափողջյունների ներքո: Սորոսական ոհմակի պասով էլ եղածը ներկայացնում էր որպես ինքնիշխանության դրսևորում: Ինքնիշխա՞ն եք, պարոնայք երեսպաշտներ, բա ինչի՞ եք ընկել ՀԱՊԿ ոտքերը: Բա գնացեք, ձեր սիրելի Սորոսից արձագանք մուրացեք, ձեր անդրօվկիանոսյան տերերից արձագանք մուրացեք, ո՞ւմ եք ձայններդ կտրած սպասում: Ու մինչ Փաշինյանն իր մանկահասակ երեխային է Ֆեյսբուքում գովազդում ու իր իսկ վարկաբեկած ՀԱՊԿ-ից արձագանք ակնկալում, գեներալ Խաչատուրով կրտսերը հայրենի հողն է պաշտպանում ու թշնամուն շան ծեծ տալիս: Այն գեներալ Խաչատուրովը, ում մասին Նիկոլն իր գործակալական ոհմակով տարիներ շարունակ վայրահաչել են, տարիներ շարունակ ցեխ են շպրտել հոր և որդու ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: