Երեկ Տավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները և դրանք մեր տարածք տեղափոխելու։
Երեկ մեր ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել հակառակորդին և կորուստներով հետ շպրտել՝ վերահաստատելով, որ մեր պետության ողնաշարը մեր բանակն է, և հենց նրա պողպատյա բռունցքն է զսպում հակառակորդին։ Որպեսզի մեր բանակը շարունակի պատվով կատարել իր առաքելությունը, մենք բոլորս, անկախ այլ հարցերում հնարավոր տարաձայնություններից, այսօր մեկ մարդու պես պետք է կանգնենք մեր բանակի կողքին, բոլորս լինենք ՄԵԿ ԲԱՆԱԿ։
Այս նկարն արվել է երեք տարի առաջ երեկվա մարտի դիրքերի անմիջական հարևանությամբ։ Զինվորական, հոգևորական և աշխարհիկ մարդիկ այդ օրերին ի մի էին բերել իրենց ուժերը՝ ամրապնդելու մեր դիրքերն ու մեր պաշտպանությունը, և ես այսօր հպարտ եմ, որ մեր արածը արդյունք է տալիս։ Մենք շարունակելու ենք թե՛ հոգով, թե՛ մտքով և թե՛ գործով միշտ լինել մեր բանակի կողքին և՛ հաղթանակի օրերին, և՛ կորուստների պահերին, որովհետև մենք բոլորս ՄԵԿ ԲԱՆԱԿ ենք։
Կեցցե մեր Բանակը, կեցցեն մեր հրամանատարները և զինվորները, կեցցե մեր ազգը, որն այդպիսի որդիներ է տվել։