Tert.am-ը գրում է․

Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, գործազրկության մակարդակը բավականին կբարձրանա, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում։ Հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ ավելի արդյունավետ, ուժեղ տնտեսական օրենքներ, փոփոխություններ չեն ընդունվում»,- նշեց նա։ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ձեռնարկությունների մեծ մասը գումարներ չունի աշխատավարձ վճարելու, ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար, արդեն իսկ կան նաև սնանկացման դեպքեր․ «Վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել»,- ասաց նա։

- Պարոն Մակարյան, արտակարգ դրության սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակում են այժմ գործատուները, ի՞նչ վնասներ է կրել բիզնեսը։ Տվյալներ ունե՞ք, թե քանի բիզնես է փակվել այս ընթացքում։

- Բիզնեսների փակման վերաբերյալ տվյալներ դեռ չունենք, բայց մենք 2 ամիս առաջ վերլուծություն ենք կատարել․ ձեռնարկությունների մոտ 86 տոկոսը նշել էր, որ իր գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մինչև 90 օր։ Այդ 90 օրը հուլիսի վերջին է ավարտվում, այսինքն, մենք դեռ պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե արդյոք կարողանում են իրենց գործունեությունը վերականգնել նախկին մակարդակին։ Բայց քանի որ զուգահեռ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը շարունակվել է, կարծում եմ, որ այդ ժամկետը կերկարի։ Բնականաբար, ավելի շատ տուժողը տուրիզմի, սպասարկման, հանրային սննդի ոլորտներն են, կարի ոլորտի որոշ ընկերություններ տևական ժամանակ չաշխատեցին։ Նաև պահածոյացման գործարանների մոտ խնդիրներ կան՝ պայմանավորված այլ երևույթներով, օրինակ, նախկինում վերցված վարկերի վերադարձելիության կամ նոր մթերումներ կատարելու համար գումարների բացակայությունը, ՌԴ-ում գների անկումը, որի պատճառով իրենց ապրանքները քիչ կամ էժան են վաճառվել, հատկապես՝ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ։ Մարդիկ դեռ անցյալ տարվանից վարկեր ունեն վերցրած, որոնք դեռ փակված չեն, հիմա մտածում եմ, որ աշնանը՝ խաղողի մթերման ժամանակ, այդ վարկերը դեռ չփակած` հիմա իրենք նոր վարկեր կվերցնե՞ն, թե՞ ոչ, կմթերե՞ն, թե՞ ոչ։ Սա կարող է կոլապսի բերել գյուղատնտեսության ոլորտում, շատ մեծ քանակի մթերքներ ուղղակի չմթերվեն, չվերցվեն վերամշակման համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել