Կարանտինը չափազանց երկար է տևում ողջ աշխարհում: Թվում է, որ Եղիսաբեթ թագուհին դեռ շատ երկար ժամանակ ստիպված կլինի մեկուսացած մնալ: Էնդրյու Մորթոնի խոսքերով՝ Եղիսաբեթ թագուհին միգուցե այլևս չվերադառնա իր նախկին պարտականություններին, քանի որ նրա տարիքը թույլ չի տալիս, որպեսզի տարբեր հանդիպումների մասնակցի, այն էլ՝ այսպիսի իրավիճակներում: Օրենքով նրանից հետո պետք է գահակալի իր որդին՝ Չարլզը, սակայն, ըստ ներքին տվյալների, գահը կանցնի արքայազն Ուիլիամին և Քեյթ Միդլթոնին: 

Ահա թե ինչպես կփոխվի նրանց կյանքը թագը և գահը ստանալուց հետո:

Ուիլիամը կփոխի անունը

Գահը ստանալուց հետո միապետները նոր անուն են ստանում: Եղիսաբեթ թագուհու հայրը, ում անունը Ալբերտ էր, գահը ստանալուց հետո դարձավ Ջորջ VI: Արքայազն Ուիլիամին հնարավոր է մի քանի անուն տալ՝ Արթուր, Ֆիլիպ, Լուի կամ Ջորջ: Չնայած նա կարող է պահպանել անունը և պատմության մեջ հիշատակվել որպես Ուիլիամ V:


Բրիտանական ֆունտն այլ տեսք կունենա

ԱՄՆ-ի տարադրամը նախագահի փոփոխության հետ չի փոխվում, իսկ Մեծ Բրիտանիայում կանոններն այլ են: Ֆունտերը փոխվում են միապետի փոփոխման հետ միասին: Այժմ ֆունտերի վրա պատկերված է Անգլիայի թագուհին, իսկ Ուիլիամի գահակալման ժամանակ կփոխվի նրա նկարով:

Քեյթն ու Ուիլիամը կտեղափոխվեն

Նրանց ընտանիքն այժմ ապրում է Քենսինգթոնյան պալատում, որը եղել է Դիանայի բնակության վայրը: Եթե Ուիլիամը դառնա թագավոր, ապա նրանք կտեղափոխվեն Բուքինգհեմյան պալատ, որն ունի 8 հարկ և 800 սենյակ:

 

Նոր հիմն կստեղծվի

Բրիտանական հիմնում նախադասությունները հիմնականում վերաբերում են թագուհուն: Երբ գահը փոխանցվի Ուիլիամին, կփոխվեն նաև հիմնի բառերը: 

Կփոխվի Քեյթ Միդլթոնի տիտղոսը

Բնականաբար, թագադրությունը չի կարող չազդել Քեյթի վրա: Ուիլիամի թագավոր դառնալուց հետո Քեյթը կդառնա թագուհի, և նրան կդիմեն «Ձերդ գերազանցություն»-ով: Այստեղ նրա բախտը մի փոքր բերել է, քանի որ թագուհու ամուսինը՝ Ֆիլիպը, երբեք չդարձավ թագավոր: Բրիտանական թագավորական ընտանիքում կանայք կարող են լինել թագուհիներ, եթե ամուսինը թագավոր է, իսկ հակառակը լինել չի կարող: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել