Երբ մարդու կյանքը մազից է կախված լինում, իսկ նա որոշում է ոչ մի պարագայում չհանձնվել, ապա համաձայնում է յուրաքանչյուր պայմանի, միայն թե ապրի: Այս տղան ճակատագրին հակառակ է քայլել և կարողացել հասնել իր նպատակին անգամ այն պայմաններում, երբ սեփական սիրտը դադարել է աշխատել:

Էնդրյու Ջոնսոնը սովորական կյանքով է ապրում, շատ էր սիրում սպորտը և ակտիվորեն զբաղվում էր բոդիբիլդինգով, մասնակցում մրցաշարերի: Նաև աշխատում էր որպես ֆիթնես-մոդել, ամեն օր մարզասրահ էր հաճախում և մշտապես ակտիվ կենսակերպ վարում:

Սակայն 2012 թ.՝ մարզումներից մեկի ժամանակ, նա իրեն վատ զգաց: Այդ պահին զբաղվում էր վազքով և հանկարծ զգաց, որ չի կարողանում շնչել: Ավելի ուշ վիճակն ավելի վատացավ, արյունոտ հազ սկսվեց, բարձրացավ և այդպես էլ չիջավ ջերմությունը: Հետազոտությունները ցույց տվեցին, որ տղայի մոտ առկա է կարդիոմիոպաթիա՝ սրտի հիվանդություն, որը ժառանգական է և հանգեցնում է արյան շրջանառության վատթարացման: Մի քանի ամիս շարունակ Ջոնսը հիվանդանոցում մնաց: Նա ուժ չուներ անգամ ինքնուրույն մահճակալից վեր կենալու:

Այն ժամանակից ի վեր, երբ տղային միացրին կարդիոստիմուլյատորը, նրա կյանքը գլխիվայր փոխվեց: Նա այլևս չէր կարող ապագայի վերաբերյալ պլաններ մշակել, քանի որ վստահ չէր՝ կգա՞ր ապագան, թե՞ ոչ: Էնդրյուի կյանքն ամբողջապես կախված էր արհեստական սրտից, որը նա ստիպված էր կրել ուսապարկում: Սակայն տղան չէր բողոքում, անգամ կատակում էր այդ թեմայով: Նա կատակով ասում էր, որ չունի պուլս, որ վերածվել է զոմբիի, սակայն, միաժամանակ, լավ տեսք ունի: Ի վերջո Ջոնսոնը սկսեց նորից զբաղվել սպորտով: Դա օգնում էր նրան խուսափել սթրեսից և ապագայի վերաբերյալ տխուր մտքերից: Էնդրյուն հասկանում էր, որ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը հարկավոր է գնահատել, այլ ոչ թե վատնել: Նա սկսեց մարզվել, ապա վերադարձավ նախկին սպորտային ծանրաբեռնվածությանը: Առողջների հետ միասին ամերիկացին մասնակցեց բոդիբիլդինգի մրցաշարի և առաջինը դարձավ պատմության մեջ, ով արհեստական սրտով բեմ է բարձրացել: Իր դժվար կյանքի մասին տեղեկություններով տղան կիսվում էր սոցցանցերում, յութուբյան իր ալիքում:

2016 թ. վերջապես տեղի ունեցավ սրտի երկար սպասված փոխպատվաստումը: Երբ նա ուշքի եկավ, անմիջապես ուղիղ եթեր մտավ ու պատմեց ինքնազգացողության մասին: Այսօր Էնդրյուն չունի որևէ խնդիր: Նա չի թողել սպորտը, նախկինի պես աշխատում է որպես ֆիթնես-մոդել: Ամեն օր դեղահաբեր է ընդունում, որոնք օգնում են սրտի բնականոն աշխատանքին: Այս տղան հրաշալի օրինակ է բոլորի համար: Նրա դժվար ճանապարհը և նպատակասլացությունը ցույց են տալիս, որ եթե կա ցանկություն, ապա հնարավոր է անել ամեն ինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել