Ցավոք սրտի, ամեն անգամ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ամենասարսափելի ու դաժան կենդանին մարդն է: Բազմաթիվ կենդանատեսակների վերացումը հենց մարդու մեղքով է տեղի ունեցել: Ահա նման կենդանատեսակներից մի քանիսը։

Շոմբուգկի եղնիկ

Եղնիկի այս տեսակը մի ժամանակ մեծ տարածում ուներ Թաիլանդում: Վերջին կենդանին սպանվել է 1938 թ.: Նրանք ապրում էին, որպես կանոն, ճահճային վայրերում, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում մարդ արարածը վերածեց բրնձի պլանտացիաների: Կենդանիներին սպանեցին միս ու եղջյուրներ ստանալու համար, որոնք լայն տարածում ունեին չինական բժշկության մեջ: Որոշ ժամանակ անց կենդանատեսակն ամբողջովին վերացավ:

Կվագա

Կվագաները միասմբակավոր կաթնասուն կենդանիներ էին, որոնք բնակվում էին Աֆրիկայի հարավում: Նրանք հետևից նման էին ձիերի, առջևից՝ զեբրերի: Կար ժամանակ, երբ նրանց վարժեցնում էին և օգտագործում կենդանիների հոտը պաշտպանելու համար: Կվագաները հրաշալիորեն նկատում էին գիշատիչներին և յուրաքանչյուր այլ վտանգ ու բարձր ձայն արձակում: Վերջին կվագան սպանվել է 1878 թ. մարդկանց կողմից՝ մորթին վերցնելու համար:

Գետային դելֆին

Դելֆինների այս տեսակը հանդիպում էր միայն Չինաստանում՝ Յանցզի գետում: Ամենահազվագյուտ կաթնասուններից էին: Դեռ 20-րդ դարի սկզբին հաշվվում էր 5,000 գետային դելֆին, իսկ 1900 թ. դրանց թիվը հասել էր 200-ի: 2007 թ. նրանց վերջնականապես ոչնչացած համարեցին: Այս դելֆիններից յուրաքանչյուրը կշռում էր 167 կգ. էգերն ավելի խոշոր էին, քան արուները: Նրանց որսն արգելված էր, սակայն մարդկանց դա չկանգնեցրեց:

Մադագասկարյան գաճաճ գետաձի

Կենդանատեսակի անվանումից, ամենայն հավանականությամբ, պարզ դարձավ, որ նրանք ապրում էին Մադագասկար կղզում: Արտաքնապես շատ նման էին ժամանակակից գաճաճ գետաձիերին: Թե երբ է սպանվել վերջին գետաձին, հայտնի չէ, սակայն փաստ է, որ 1970-ական թվականների սկզբին այս կենդանիներն ամբողջապես վերացել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել