Քանի որ աղանդավորները ոգևորվել ու խրտնել են այն բանից հետո, ինչ Նիկոլի թեթև ձեռամբ որոշվեց, որ նրանք ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ոչ միայն ներառվեցին, այլև, ըստ էության, հավասարվեցին Հայ առաքելական ու Հայ կաթողիկե եկեղեցիներին, ուզում եմ մի քանի կարևոր դիտարկում անել։ Հենց այս երեք թեմաների շուրջ են շատ մանիպուլյացիաներ անում աղանդավորներն ու գրանտակերները։
1. Բողոքականությունը նզովվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից 19-րդ դարի երկրորդ կեսին։ Անաֆեման երբեք չի չեղարկվել, և այն ուժի մեջ է։ Խոսքը ԲՈԼՈՐ տեսակի բողոքական ուսմունքների մասին է՝ կլինի անգլիական, կլինի բապտիստական, կլինի կյանքիխոսքական, թե 50-ական։ Կրկնում եմ՝ բողոքականությունը նզովված է մեր Եկեղեցու կողմից, պարզապես, քաղաքական ու աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, պետությունն ու Եկեղեցին երկար ժամանակ խուսանավում էին այս թեմայից։ Ու այո՛, ցանկացած տեսակի բողոքականությունը՝ Մարտին Լյութերից ու Կալվինից սկսած, հալալ-զուլալ աղանդ է։
2. Հայ առաքելական եկեղեցին ու կաթողիկե (կաթոլիկ) եկեղեցին դե յուրե քույր եկեղեցիներ չեն։ Դե ֆակտո կարելի է ասել, որ քույր են թեկուզ այն պարզ պատճառով, որ երկուսի ակունքներում էլ առաքյալներ են, երկուսն էլ առաքելական են։ Վերջին տարիներին մերձեցման ինտենսիվ պրոցես է գնում, ու կա մեծ հավանականություն, որ կաթողիկե եկեղեցին կդառնա ՀԱԵ 7-րդ քույր եկեղեցին։
3. Հայ առաքելական եկեղեցին ունի 6 քույր եկեղեցի։ Դրանք բոլորն էլ ուղղափառ են՝ եգիպտական ղպտի, ասորական, հնդիկ մալաբար, եթովպական, ռուս ուղղափառ և վրաց ուղղափառ եկեղեցիները (եթե սխալ եմ, ուղղեք)։
Ու մեր բոլոր պրոբլեմները քիչ էին, մենակ էս մի մետաստազի ակտիվացումն էր մեզ պակասում։
U.S. Embassy Yerevan, անչափ շնորհակալ ենք։