Եթե ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․ դոցենտ Էդգար Հովհաննիսյանը (նաև ուրիշներ) պնդում են և փաստում, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է առանձին դասավանդել, և անհիմն են բերվող «հակափաստարկները», ապա ո՞վ կամ ովքե՞ր են, եթե ոչ վաստակ ունեցող և մեր ժողովրդի պատմության գիտակ այս գիտնական-մանկավարժները, մասնագիտական խորհուրդ տվել, թե՞ շան գլուխն այլ տեղ է թաղված․․․

Ավետարանն ասում է․ «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի (Մատթ․ 10։ 26)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել