Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին մնացել էր երկու ամիս: Ճապոնական բանակը Հիտլերի դաշնակիցն էր և հարձակվում էր ստրատեգիական բոլոր հնարավոր դիրքերից: Բարձր պատրաստվածության հրետանային ճամբարը գտնվում էր բիրմանյան Ռամրի կղզում: Հենց այդ վայրից էլ տեղի էին ունենում ամենահաջողված հարձակումները Մեծ Բրիտանիայի նավերի վրա: Երբ օբյեկտը իդենտիֆիկացվում էր որպես անգլո-ամերիկյան հետախուզական օբյեկտ, առաջադրանք էր դրվում այն անմիջապես ոչնչացնելու:

Ճապոնացիներին հայտնեցին, որ իրենց բազան հայտնաբերված է: Կղզի ուղարկվեց ջոկատ, որը լավագույններից լավագույնն էր համարվում: Անգլիայի օդային գումարտակի հրամանատրը, հասնելով տեղ, առաջին հերթին զինվորների խումբ ուղարկեց կղզու խորքերը: Ստացված լուրերն այսպիսին էին. Ռամրիի սիրտը գրեթե խորտակվում է շագանակագույն ճահիճներում, որտեղ վխտում են հսկայական կոկորդիլոսները: Ճապոնացիները ճահճային վայրերում կռվելու համար զինված էին լավ համազգեստներով, որը նրանց առավելությունն էր:

Անգլիական գումարտակի հրամանատարը քմծիծաղով հրամայեց յուրաքանչյուր գնով ճապոնացիներին պարտության մատնել: Բնականաբար, զինվորները երկմտում էին կատարել հրամանը, քանի որ դրա կատարումը, անխոս, նշանակում էր ճանապարհ դեպ մահ: Սակայն հրամանը մնում է հրաման, և զինվորները կատարեցին այն: Հրամանատարն ասել էր, որ եթե զինվորները ցանկանում են ապրել, ապա պետք է հետևեն իր որոշմանը:

Հրամանատարի հաշվարկները պարզ ու հանճարեղ էին: Ճապոնացիներն իրենց համազգեստներով հասան ճահճի կենտրոնը՝ մտածելով, որ այնտեղ առավելություն կստանան և մի ակնթարթում կոչնչացնեն հակառակորդների ջոկատին:

Անցավ մի քանի րոպե, երբ անգլիացիները հեռադիտակով նկատեցին, թե ինչպես են ճապոնացիները մեկը մյուսի հետևից խորտակվում շագանակագույն ճահճի մեջ: Անցավ ևս հինգ րոպե, և ճապոնացիները դադարեցին որևէ դիմադրություն ցույց տալուց: Անգլիացիների հրամանատարի պլանն աշխատեց. հակառակորդի զինվորի վրա հարձակվել էր աշխարհի ամենաարյունարբու գիշատիչներից մեկը՝ կոկորդիլոսը: Խուճապ էր տիրում. զինվորները չգիտեին՝ ինչ անել, մտածելու ժամանակ էլ չկար: Ողջ մնացածները փորձում էին կոկորդիլոսների երախներից դուրս քաշել ընկերներին, սակայն իրենք էին զոհ դառնում:

Արյունալի տեսարանը, որին անգլիացիները հետևում էին հեռադիտակով, շարունակվեց երկու ժամ: Արդյունքում լավագույն ճապոնական ջոկատը, որին հավասարը չկար, ջախջախվեց: 1000 զինվորից մնաց միայն 20-ը: Նրանց էլ առանց որևէ դժվարության գերի վերցրին:

Այս դեպքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կենդանիների պատճառով ամենաշատ թվով զոհված մարդկանց առնչվող իրադարձություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել