Մեզանից շատերը, չլինելով սպորտի վարպետներ, սպորտային ակումբների կամ մարզասրահների անդամներ են, հետևաբար շատերին ծանոթ կլինի վազքուղին կամ ստեպերը:

Վերջին սարքավորումը վաղուց մտել է մեր առօրյա, և դժվար է պատկերացնելը, որ 19-րդ դարում դրանք ծառայել են որպես ոչ թե մարզասարք, այլ որպես խոշտանգման գործիք:

Բանն այն է, որ մի անգամ գիտնական Լյուիս Քյուբիթը, հայտնվելով բանտերից մեկում, զարմացել է այն բանից, որ բանտարկյալներն ազատ շրջում են ներքին փոքրիկ այգում: Լինելով այն գաղափարի կողմնակից, որ մարդուն կարող է ուղղել միայն ծանր աշխատանքը, գիտնականն իր գիտելիքները փորձեց կիրառել գործնականում: Այդպես էլ ի հայտ եկավ «Քյուբիթի աստիճանը»:

Քյուբիթի աստիճանի հիմնական գործառույթը հացահատիկ աղալն էր: Այն յուրօրինակ ալրաղացի էր նման, որը գործի էր դրվում ոչ թե քամու ուժով, այլ բանտարկյալների ոտքերի ուժով: Քայլելով սարքի վրա՝ դատապարտված հանցագործները շարժում էին այն, որի արդյունքում էլ աղվում էր հացահատիկը: Ի սկզբանե օրական նորման բանտարկյալների համար մեկուկես կմ էր, սակայն հետագայում այն աճեց և հասավ 5 կմ-ի:

Ի դեպ, Օսկար Ուայլդը, ով լոնդոնյան բանտում անց է կացրել երկու տարի, պատժաժամանակի քառորդ մասը քայլել է հենց այս աստիճանի վրայով:

Այս սարքի վրա քայլում և «ուղղվում» էին սպորտային կամ չենթարկվող բանտարկյալները: Վիկտորիանական բանտերում չկար պատժախուց հասկացությունը, այդ իսկ պատճառով պատիժն ուժգնացնում էին ֆիզիկական ծանր աշխատանքի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել