Shantnews.am-ը գրում է․
Ոչ միայն Ճապոնիայում, հարևան Հարավային Կորեայում, Թայվանում, Հոնկոնգում և Վիետնամում ևս մահացության ռեկորդային ցածր ցուցանիշներ են գրանցվել այս ժամանակահատվածում: Ո՞րն է գաղտնիքը: Այդ երկրի փոխվարչապետի կարծիքով՝ ամբողջ խնդիրը «ճապոնացիների բացառիկ հատկություններն են»:
Ի՞նչ է «մինդոն»
Երբ այլ երկրերի ղեկավարները քննադատեցին Ճապոնիայի փոխվարչապետին, նա պարզաբանեց.«Ես ասել եմ նրանց, որ մեր երկիրը և մեր մարդիկ յուրահատուկ մինդո ունեն: Այստեղ նրանք բերաները բացեցին զարմանքից ու լռեցին»:
«Մինդոն» բառացի թարգմանած նշանակում է մարդու որակ կամ ավելի լայն իմաստով՝ մշակութային մակարդակ: Այդ գաղափարն ուղղակի կապ ունի Ճապոնիայի իմպերիալիստական ձգտումների, որպես ազգ ռասսայական առավելությունների մասին իրենց պատկերացումների և մշակութային շովինիզմի հետ: Այդ էր պատճառը, որ այլ երկրների ղեկավարները քննադատեցին Տարո Ասոյին: Այդուհանդերձ, թե ճապոնացիները, և թե շատ գիտնականներ համոզված են, որ ճապոնացիներն իսկապես տարբերվում են այլ ազգերից, ունեն ինչ որ զարմանալի հատկութուն, որը նրանց պաշտպանում է Covid-19 -ից: Գուցե մեծ դեր է խաղում այն, որ ճապոնացիները միշտ իրարից որոշակի հեռավորության վրա են, համբուրվել ու գրկախառնվել առանձնապես չեն սիրում: Բայց դա չէ գլխավոր պատճառը: Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Տացուիկո Կոդաման ենթադրում է, որ ճապոնացիները գուցե ավելի վաղ արդեն «հանդիպել» են Covid-19- ի կամ դրա նման ինչ որ այլ վիրուսի հետ, որը հետք է թողել նրանց իմունիտետի վրա: Բանն այն է, որ այդ դեպքում իմունիտետն արդեն արտադրում է համապատախան համակարմիններ, որոնք պայքարում են վարակի դեմ:
Պրոֆեսոր Կոդաման ենթադրում է, որ SARS-CoV վարակը, որն առաջացնում է ատիպիկ թոքաբորբ, արդեն մեկ անգամ «պտտվել է» այդ տարածաշրջանում: Եվ հենց այդ է պատճառը, որ մահացության ցուցանիշն այդքան ցածր է: Պրոֆեսորի վարկածը միանշանակ չի ընդունվում:
Նա չի բացառում, որ ճապոնացիները գենետիկորեն տարբերվում են և ունեն ավելի ամուր իմունիտետ: Բայց պրոֆեսորը նաև համոզված է, որ այն երկրներում, որտեղ հաջողությամբ հաղթահարվել է կորոնավիրուսը, պարզապես կտրուկ արգելափակել են դրա տարածումն ու փոխանցումը:
Դիմակը կարևոր է
Ճապոնացիները սկսել են համատարած դիմակներ կրել, կորոնավիրուսի համավարակից շատ ավելի վաղ:
Բացի այդ, դեռ 1950-ական թվականներից, երբ Ճապոնիայում թոքախտի համաճարակ էր, գործում էր վարակակիր կոնտակտավորների հսկման լավ մշակված մեխանիզմ:
2 առանձնահատկություն
Հենց համավարակի սկզբից ճապոնացիները հայտաբերեցին վարակի տարածման 2 հիմնական առանձնահատկություն:
Վիճակագրությունը փաստում է, որ վարակման ուղիներն ու վայրերը հիմնականում նույնն են: Վարակվածների մեծ մասն, օրինակ, այցելել է համերգասրահներ կամ դիսկոտեկներ, որտեղ մարդիկ երգում են ու պարում: Ի դեպ, Ճապոնացիները շատ են սիրում կարաոկե այցելել: Կառավարությունն արագ գնահատեց իրավիճակը և սահմանափակեց հենց այդ վայրերի այցելությունները: Բացի այդ, այն ամենը, ինչ նպաստում է ինտենսիվ շնչառությանը, օրինակ՝ մարզասրահները, երեկույթները, ակումբային հավաքները բարերում ու փաբերում զրույցները՝ դրանք բոլորն արգելվեցին:
2-րդ կարևոր հանգամանքն այն էր, որ գիտնակաների համոզմամբ, վարակը տարածվում է այն քչաթիվ մարդկանց պատճառով, որոնք հաստատված ակտիվ վարակակիր են: Գիտնականները պարզել են, որ SARS Covid-2 վիրուսակիրների 80 տոկոսը չի տարածում այն, իսկ 20 տոկոսն ակտիվ տարածող է: Այդ բացահայտումը ստիպեց կառավարությանը համատարած ու համազգային պրոֆիլակտիկա հայտարարել.
1. Խուսափել փակ և վատ օդափոխվող տարածքներից:
2. Մարդաշատ վայրերից:
3. Դեմ դիմաց մարդկանց հետ ջերմ զրույցներից:
Բժիշկները վստահ են, որ այդ երեք կանոնի պահպանումն ավելի արդյունավետ է եղել, քան եթե ստիպեին մարդկանց տանը մնալ:
Ամեն ինչ ժամանակին
Պրոֆեսոր Կենձի Սիբույան կարծում է, որ ճապոնական ֆենոմենի գաղտնիքն այն է, որ ամեն ինչ ժամանակին է արվել: Վարչապետ Սինձո Աբեն դեռ ապրիլի 7- ին էր հայտարարել ոչ պարտադիր արտակարգ դրություն՝ մարդկանց ԽՆԴՐԵԼ ԷԻՆ մնալ տանը: Եվ մարդիկ մնում էին տանը: Ճապոնիայի կառավարությունը կարող է վստահ լինել, որ մարդիկ հավատում և կատարում են կառավարության խնդրանքը:
Ճապոնացիների ֆիզիկական առանձնահատկությունները
Գաղտնիք չէ, որ ճապոնացիները երկարակյաց են և առողջ: Այդ երկրում սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարախտով,ճարպակալմամբ տառապող մարդկանց ամենացածր տոկոսն է աշխարհում: Գիտնականները վստահ են, որ «ճապոնական ֆենոմեն» կոչվածը այս բոլոր հանգամանքների միավորումն է: Կառավարութունն իր հերթին ժամանակին միջոցներ է ձեռնարկել, իսկ մարդիկ էլ կատարել են կառավարության խնդրանքը՝ խուսափել են մարդաշատ վայրերից, դիմակներ են կրել, լվացել-ախտահանել են ձեռքերը: