Վիրտուալ տիրույթն ասես շատ հաճախ առավել քան դրական ազդեցություն է թողնում մի շարք հանրային մարդկանց կյանքում:
Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում առօրյա կերպարում է։
Նա կրում է ջինսե տաբատ ու վերնաշապիկ, ճերմակ բլուզ ու սպորտային կոշիկներ։
Լիլիթն արձակել է վարսերն ու նախընտրել է նուրբ շպար։
Հրապարակմանը կից նա գրել է․
«Իմ հոգու մոնոլոգը
Ստեղծիր և եղիր ստեղծող, ներիր և կլինես ներված։
Երբեմն մտածում եմ կյանքի մասին և ինձ հարցնում եմ` ի՞նչ ասել է մարդ լինել։
Այո, մենք բոլորս մարդիկ ենք, բայց արդյո՞ք ամեն մեկի մեջ ապրում է մարդը։
Բոլորն իրենց սրտում մեղք ունեն, բայց արդյո՞ք բոլորն են ունակ իրենց խոստովանելու, որ սխալ են եղել։
Ինչո՞ւ է ինչ-որ մեկն ապրում առանց ներքին բարոյականության, իսկ մյուսի մոտ այն չափազանց շատ է։ Ինչո՞ւ բոլորը կարող են դատել, երբ բոլորն են մեղսավոր։
Իսկ դուք մտածե՞լ եք` ինչ աշխարհում ենք մենք մեծացնում մեր երեխաներին»։