«Նոր Հայաստան», որտեղ տիրում են 90-ական բարքեր ու կարգեր`տերպետրոսյանական տարիներ:
Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի առաջ բերած թեզն (Նոր Հայաստանը) այնքան էլ նոր չէ, և այնտեղ կառավարում են հին բարքերը, այսինքն՝ իշխանության մաս են կազմում լևոնական կադրավիկները: ԱԺ-ը երեկ փակ քվեարկությամբ ՏՄՊՊՀ անդամ ընտրեց Կարեն Սեդրակյանին։ Իսկ գիտե՞ք, թե ով է նա։ Ասեմ` նա նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն՝ Փաշինյանը ցանկանում է Ջհանգիրյանին տանել ՍԴ, որպեսզի ծառայեցնի նրան հանուն իր շահերի:
Հենց ամենասկզբից էլ չեն եղել «Նոր Հայաստան» և ժողովրդավարություն, եղել են միայն տերպետրոսյանական տարիներ և բարքեր: 90-ականներից սկսած Փաշինյանը միշտ էլ եղել է Տեր-Պետրոսյանի վարձկանագրիչը, դրա համար էլ պետական կառավարման համակարգը լցված է լևոնական բանդաներով: Հիմա արդեն պարզ է, չէ՞, թե ինչու են Նիկոլի կամակատար տղաներն ու աղջիկները հապճեպ ընդունում օրենքներ, փոփոխություններ անում պետական կառույցներում։ Դա անում են մեկ պատճառով․ որպեսզի համակարգը լցնեն քաղաքական աղբանոցներում հայտնված վնգստացողներով: