Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը՝ կախված աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ որ ինչպես ԱՊՀ երկրները, այնպես էլ Եվրոպայի երկրներ, դեռ մինչև վերջ որոշում չեն կայացրել, թե ով, երբ և ում համար կբացեն սահմանները: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

«Սա գործընթաց է, որը չի կարելի արագացնել ինչ-որ մեկի կամքով: Սա սանիտարահամաճարակայի իրավիճակի հարց է։ Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում `բացել սահմանները, թե ոչ»,- ասել է նա։

Մատվիենկոն նշել է, որ Covid-19-ի հետ կապված իրավիճակը ոչ բոլոր տեղերում է լավ, իսկ սահմանն ունի երկու կողմ։ Միևնույն ժամանակ  ավելացրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մտցնել որևէ արհեստական սահմանափակում՝  փակել սահմանը և քաղաքացիներին արտասահման չթողնել։  Նա հիշեցրել է, որ որոշ երկրների՝  Ռուսաստանի զբոսաշրջիկներին և քաղաքացիներին ընդունելու պատրաստակամությունը երկկողմ հարաբերությունների հարց է։ Որոշ երկրներ թույլ են տալիս ռուսների ժամանումը, բայց լրացուցիչ սահմանափակումներով`երկշաբաթյա կարանտին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել