Առաջիկա տասնամյակում կարող է նոր կորոնավիրուս հայտնվել, որը նույնպես՝ կենդանուց կփոխանցվի մարդուն: Նման կարծիք է հայտնել Սինգապուրի ազգային համալսարանին կից նոր վարակիչ հիվանդությունների ծրագրի ղեկավար պրոֆեսոր Վան Լինֆան, հայտնում է The Straits Times թերթը։
Ինչպես պատմում է «Լենտա»-ն, գիտնականը խոստովանել է, որ դեռ դժվար է հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա և որքան լուրջ կլինի բռնկումը: Նա նաև նշել է, որ գիտնականները լրջորեն անհանգստացած են այն փաստով, որ Sars-CoV-2 կորոնավիրուսը կարող է մարդուց կենդանու փոխանցվել, իսկ որոշ ժամանակ անց՝ հակառակը՝ կենդանուց մարդուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել