Shantnews.am-ը գրում է․
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Բրազիլիայի նախագահը չեղարկել է ծրագրված բոլոր հանդիպումները կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։ Բոլսոնարոն հայտնել էր, որ ունի 38 աստիճան ջերմություն: Արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս, նախագահը հիդրօքսիքլորին է ընդունում։
Բրազիլիայի նախագահը ցանկանում է արագ բացել երկրի տնտեսությունը՝ նշելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության մեծ մասի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/720612.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել