Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել


06:27 , 8 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնել է  RIA Novosti լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Բրազիլիայի նախագահը չեղարկել է ծրագրված բոլոր հանդիպումները կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։ Բոլսոնարոն հայտնել էր, որ ունի 38 աստիճան ջերմություն: Արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս, նախագահը հիդրօքսիքլորին է ընդունում։

Բրազիլիայի նախագահը ցանկանում է արագ բացել երկրի տնտեսությունը՝ նշելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության մեծ մասի համար: