Աննա Դանիբեկյանը մերժեց մեր ազգային պետության ամոթը համարվող գործով դատախազության միջնորդությունը՝ պաշտպանների՝ միջնորդություններ ներկայացնելն արգելելու վերաբերյալ. լավ է՝ չեն միջնորդել՝ դատաքննությունն ընթանա առանց պաշտպանների կամ առհասարակ դատաքննություն չիրականացվի, անմիջապես կայացվի վերջնական ու անբեկանելի, անմիջապես օրինական ուժի մեջ մտնող մեղադրական դատական ակտ առաջին ատյանի դատարանի կողմից. վերահաստատում եմ շուրջ երկամյա վաղեմության հաստատումս՝ այս գործով մեղադրական դատավճիռ լինել չի կարող՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական պատկերացումներից ելնելով։

Հարուցված քրեական գործը կարճել ու դադարեցնել քրեական հետապնդումը՝ սա միակ ուղին է ամբողջապես ու վերջնականորեն չխայտառակվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել