Ռուսաստանի ֆեմինիստական խմբերից մեկը համացանցում հարսանեկան լուսանկարներ է հրապարակել, որում հարսնացուն շաղախված է արնանման հեղուկով, իսկ փեսան քարշ է տալիս նրան ասֆալտի վրայով։

Այս ակցիայով ֆեմինիստները ցանկացել են մարդկանց ուշադրությունը հրավիրել ընտանեկան բռնությունների վրա։ Սակայն ցանցում օգտատետերը չեն գնահատել ֆեմինիստական խմբի մտահղացումն ու քննադատություններով են հանդես եկել։

Նրանց մեկնաբանության պատճառով մարդկանց թվացել է, թե իրոք նման հարսանիք է տեղի ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել