Յուրաքանչյուր մարդ ունի իր նախասիրությունները և կարևորություն է տալիս հենց այդ նախասիրություններին զուգընկեր գտնելու ժամանակ: Բայց կարող ենք վստահ ասել, որ տղամարդկանց մեծամասնությունը կանանց մեջ գնահատում է նույն արժեքները:

Անմոռանալի արտաքին տեսք

Նույնիսկ եթե սա շատ պարզ է հնչում, չենք ժխտի այն փաստը, որ տղամադրիկ սիրում են աչքերով: Առաջին բանը, որ ուշադրություն են դարձնում, արտաքին տեսքն է: Առաջին մի քանի րոպեում ձևավորվում է տեսողական կոնտակտը, որն էլ խթանում է հարաբերությունների հետագա ընթացքը:

 

Հոգևոր արժեքներ

Չգիտես որտեղից և ինչպես, բայց կարծիք կա, որ տղամարդկանց միայն գեղեցիկ դեմքն ու գեղեցիկ մարմինն են հետաքրքրում կնոջ մեջ: Այո՛, ինչ-որ ճշմարտություն կա, բայց սա երջանիկ ու երկարատև հարաբերությունների գրավական չէ: Տղամարդը երազում է, որ իր սիրած կնոջ հետ շփումը լինի նույնքան հետաքրքիր, որքան ինտիմ կյանքը:


Ինտելեկտ

Իրականում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք երազում են երջանիկ ու ուրախ շփման մասին: Հետաքրքիր զրույցները ինտելեկտ են պահանջում:

 

Հումորի զգացում

Բոլոր, բոլոր տղամարդիկ առանց բացառության երազում են հումորի զգացումով կնոջ հանդիպել: Սա նրանց համար փոքրիկ, բայց շատ կարևոր մանրուք է:


Հոգատարություն 

Այստեղ սեռը կապ չունի. ցանկացած մարդ ուզում է, որ իր կողակիցը լինի հոգատար ու ուշադիր: Հաճելի է, երբ գիտես, որ գոյություն ունի այն մեկը, ով կարողանում է հոգ տանել քո մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել