Հայերս դարերով կարողացել ենք գոյատևել ու նաև ունենալ պետություն ու պետականություն 2 կարևոր արժեքային համակարգերի հիմքով։ Դրանք են՝ Հայ Առաքելական եկեղեցի և հայկական ավանդական ընտանիք...
Նոր, թավշյա, թերուս և սրբապիղծ իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի կործանեն երկուսն էլ:
Սկզբում սրանք հարձակվեցին Վեհափառի վրա, հետո եկեղեցուց իրենց հիմնադրամին գումար շորթեցին և ժամանակավորապես հանգիստ թողեցին: Ընտանիքի վերաբերյալ իրենց պատկերացումները ներկայացրին, որ դա, անկախ սեռից, երկու իրար սիրող սրտերի միացումն է և տրանսգենդերները:
Հիմա այս սրիկաները փորձում են այս երկու արժեքները վերացնել արդեն մատաղ սերնդի մոտ և մեծացնել իրենց նման սրբապիղծ սերունդ՝ դպրոցում ավելացնելով սեռական դաստիարակության առարկա և դպրոցից հանելով Եկեղեցու պատմություն առարկան:
Ես՝ որպես դպրոցահասակ երեխայի ծնող, հայտարարում եմ, որ իմ երեխան, անկախ ձեր սրբապիղծ արժեհամակարգից, չի մասնակցելու սեռական զիբիլի մասին դասերին և տանը, անկախ ամեն ինչից, ստանալու ա Հայ առաքելական եկեղեցու և մեր կրոնի մասին համապարփակ գիտելիքներ:
Հ.Գ. Նախագահ Քոչարյանը ամրապնդեց այդ երկու հենասյուները քրիստոնության 1700-ամյակի շքեղ միջոցառումներով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցմամբ, իսկ իր անձնական օրինակով ցույց տվեց օրինակելի հայկական ընտանիքի տեսակը...