Այս օրերին շատերը հարցնում են, թե ինչով է պայմանավորված մեր կոշտ դիրքորոշումը, որը վերաբերում է իշխանության կողմից Սահմանադրության որոշ նորմերի կամայական փոփոխության փորձերին, իսկ ավելի հստակ` Սահմանադրության նսեմացմանը և փաստացի տապալմանը։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է. Սահմանադրությունը չի կարող կախված լինել անձերից կամ օրվա իշխանության ցանկություններից, Սահմանադրությունը մեր բոլորի երաշխիքն է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներ, երաշխավորու
Ես համոզված եմ, որ մենք բոլորս, եթե ուզում ենք ապրել արդար և ինքնիշխան երկրում, ապա ուղղակի պարտավոր ենք հարգել ինքներս մեզ, այսինքն` Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։
Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության տոնի առթիվ: