Հայկական ժամանակը (կարդալ՝ Նիկոլը) մի հոդված է հրապարակել քիչ առաջ, որում ներկայացնում է հեղինակի՝ հայ-ռուսական հարաբերությունների տեսլականը՝ Նավալնուն հանրայինով եթեր տրամադրելու համատեքստում։ Դե, ասում ա, որ «մտահոգները» հայտարարում են, որ դա կարող է զայրացնել ռուսական իշխանությանը, որ դա Նիկոլի վրա արևմուտքի ազդեցության վառ օրինակ է և այլն։ Դրանից հետո, հեղինակը նման պնդումներ անողներին որակում է իբրև անիմաց մարդիկ, որոնք պատկերացում չունեն, թե ինչ ասել է թե հայ-ռուսական հարաբերություններ, շարունակում, որ ճիշտ է Հայաստանի և Ռուսաստանի պոտենցիալները անհամադրելի են, որ Ռուսաստանը ունի մի շարք լծակներ մեզ վրա, ամեն դեպքում այդ հարաբերությունների հիմքում պետք է լինի փոխադարձ շահն ու հարգանքը։ Այս համատեքստում, ըստ հեղինակի չի կարելի ուղղակի մոռանալ մեր շահի մասին ու հուսալ, որ դիմացինը կհիշի դրա մասին։ Մի խոսքով, հասկացաք ինչ ա ասում, առանց այդ էլ երկար եմ ցիտում։

Հիմա եկեք հասկանանք։ Եթե արևումուտքի ազդեցության տակ չի եղել այդ քայլը, կամ չի եղել արևմուտքին հաճոյանալու միջոց, ապա ո՞րն էր դրա իմաստը։ Ի՞նչ շահ է հետապնդում Հայաստանը, երբ զայրացնում է Ռուսաստանի գործող իշխանությանը՝ Նավալնուն եթեր տալով։ Չէ, էլի թքած որևէ այլ պետության զայրույթի վրա, եթե մեր պետությունը շահում է, բայց ի՞նչ ենք մենք շահում։ Ոչ մի բան։ Միակ տարբերակը ստեղ այն է, որ Նիկոլը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, իր ընկալման մեջ իրեն այնտեղ չեն հարգում (բարդ է հարգել նման դալբայոբի) ու ինքը որոշել ա ատամ ցույց տալ ռուսին, թե բա նենց չանեք մենք էլ սենց բաներ սկսենք անելը։ Ու ինքը անում է դա ողջ երկրի անունից։ Կրկին, մենք ոչ ռուսի մարզն ենք, ոչ էլ իրենց ենթակաները, բայց եթե փչացնում են հարաբերությունները մի երկրի հետ, որում ապրում ու իրենց լավ են զգում գրեթե նույնքան հայ, որքան Հայաստանում, որը քո էքսպորտի հիմնական երկիրն ա, զենքի ու գազի մատակարարը, ներգնա տուրիզմի հիմնական զանգվածը և այսպես շարունակ, ապա գոնե պիտի իմանաս հանուն ինչի ես դա անում։ Այս պարագայում դա արվում է կամ ինչ-որ նեղ շահերից կամ էշ խելքից։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին, բայց չեմ բացառում, որ առաջինն էլ կարող է լինել։ Ով ա էս ապուշներից գլուխ հանում...

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել